Միլտոնի Կորուստ դրախտին

Միլտոնի Կորուստ դրախտին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Միլտոնի Կորուստ դրախտին Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Միլտոն, Ջոն. Միլտոնի Կորուստ դրախտին. Թարգմանեաց Հ. Արսէն Կոմիտաս Բագրատունի ի Մխիթարեանց. - Ի Վենետիկ, 1861, ի Սուրբ Ղազար: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են կաշվով՝ բալագույն-դեղնավուն կլորավուն բծերով, եզրերին դրոշմված են ոսկեգույն մանր նախշեր: Կռնակը նույնպես կաշվից է, ոսկեգույն նախշերով, վերևի մասում՝ կապույտ հիմնագույնի վրա, ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Թերթերի եզրերը պատված են ոսկեգույն ներկաշերտով: Ֆորզացները ամուր ողորկ գունազարդ թղթից են՝ կանաչ-դեղին շեղ զոլերով և դարչնագույն աբստրակտ նախշերով: Գիրքն ունի երկու տիտղոսաթերթ՝ առաջին տիտղոսաթերթի կենտրոնում պատկերված է դրվագազարդ նախշ, ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ դարձերեսին՝ կարմիր թանաքով կնիքը: Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը կա նաև վերջին էջ 273-ի դարձերեսին: Կազմերեսները և կռնակը թեթև մաշված են: Հեղինակ՝  Միլտոն, Ջոն Թարգմանիչ՝  Արսեն Կոմիտաս Բագրատունի Էջ՝  [10], 273 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1861 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  22,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/644