Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Ազդագիր
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ազդագիրը կազմված է սպիտակ թղթից, որի վերին մի հատվածը ներկված է կարմիր գույնով և վրան սպիտակով պատկերված թատրոնի խորհրդանիշը հանդիսացող դերասանի դիմակ։ Ազդագիրը վերաբերում է Երևանի դրամատիկական թատրոնի «Մինդաուգաս» ներկայացմանը, որ ցուցադրվելու է 1978թ․ փետրվարի 18-19-ին։ Ներկայացումը նվիրվում է ՍՍՀՄ ժողովուրդների դրամատուրգիայի փառատոնին։ Ազդագրի մնացած հատվածը մոխրագույն է, որի վրա նշված են բեմադրություն իրականացնողների անունները։
Բեմադրությունը՝ արվեստի․ վաստակավոր գործիչ՝ Ե․ Ղազանչյանի։
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1970-ական թթ.Նվիրատու՝ Երևանի դրամատիկական թատրոնի տնօրինությունՉափս՝ 106*71Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3891/42
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-36