Միջազգային արեգակնային տարի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2007 թ. նոյեմբերի 7-ին շրջանառության մեջ է դրվել «Միջազգային արեգակնային տարի» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է երկրագունդը արեգակի ֆոնին: 2007 թ. հռչակված էր արեգակնային ֆիզիկայի տարի՝ դրանով նշելով գեոֆիզիկայի ստեղծման 50-ամյա հոբելյանը: Ամբողջ աշխարհի այդ բնագավառի ֆիզիկոսները ստեղծել են նոր չափող սարքերի միջազգային ցանցեր: Հայաստանն ակտիվորեն մասնակցում էր տարվա միջոցառումներին՝ առաջարկելով մասնիկների գրանցման սարքերի «Սևան» ցանցը: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2007 Չափս՝  4,1x2,5 սմ Նկարագրություն՝  Միջազգային արեգակնային տարի: Անվանական արժեքը՝ 170 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Սամուելյան Հարություն Տպարան՝  Joh. Enschede Stamps B.V. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  1144-Նամ.