Միքայել

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ հիմնագույնի գորգադաշտի վրա պատկերված է խաչաձև ուրվագծով մեծ զարդաշրջանակ, վերջինիս մեջ ամփոփված է սպիտակ գույնի քառաթերթ վարդակ։ Դաշտի չորս անկյուններով անցնում են կեռանխշ, կարճ զարդաժապավեններ՝ սպիտակ, կարմիր, դեղին, կապույտ գույների հաջորդականությամբ։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Ներքին և արտաքին գոտիների կապույտ հիմնագույնի վրա պատկերված են երեք թերթանի ծաղկանախշեր, կենտրոնական գոտու դարչնագույն հիմնագույնի վրա՝ քառակուսիներ և ճյուղանման պատկերներ։ Պատկանում է վիշապագորգերի «Միքայել» խմբին։ Լայնություն (սմ)՝  140 Երկարություն (սմ)՝  287 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Դիզակ-Վայոց Ձոր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3554 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1745