Թեմա՝
Արհեստագործության միջոցներ
Ենթաթեմա՝
Դերձակության գործիքներ, հարմարանքներ
Տեսակ/ժանր՝
Մկրատ
Բնօրինակի անվանում՝
Մկրատ
Թանգարան՝ «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամՆկարագրություն ՝
Գերմանական "Solingen" արտադրության մկրատը պատկանել է նվիրատու Զատիկ Մուրադյանի մորը՝ Զարուհի Տնգրյանին: Մկրատն առանձնահատուկ է նրանով, որ բացման հատվածում փորագրված է հայկական ծաղկած խաչ: Ամենայն հավականությամբ հայկական խաչով մկրատը արտադրվել է հատուկ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի համար:
Մկրատը պատկանել է Զարուհի Տնգրյանին (1886-1980): Նախքան ցեղասպանությունը նա ամուսնացած է եղել սպա Նալբանդյանի հետ (անունը հայտնի չէ), ով թուրքական բանակում ծառայող հայ մյուս զինվորականների նման սպանվել է Հայոց ցեղասպանության տարիներին: Նրա հետ ամուսնությունից Զարուհին ունեցել է երկու արու զավակ: Տարագրության ճանապարհին թուրք զինվորականները մոր աչքի առջև սրատել են մանկահասակ երեխաներին: Զարուհին և նրա ամուսնու մայրը` Աննա Նալբանդյանը, 1915 թ. ամռան ամիսներին անցան տեղահանության դժվարին ճանապարհը` Սեբաստիայից Հալեպ: Հայրենի տնից երկու տարագիր կանայք կարողացել էին վերցնել միայն այս մկրատը: Այն, թերևս, տարագրության ճանապարին ծառայել է ոչ թե կտրող գործիք, այլ իբրև խաչ` քրիստոնեական խորհրդանիշ, որը Աննան և Զարուհին իրենց մոտ պահեցին մինչև կայնքի վերջը` որպես սրբազան մասունք:
Նյութը՝ պղինձԵրկարություն (սմ)՝ 16Նվիրատու՝ Զատիկ ՄուրադյանԱրտադրողի անվանումը՝ Solingen, GermanyՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԳերմանիաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀՑԹԻ
Բաժնեհաշվառանիշ՝
121