Մկրտություն հայոց, վրաց, աբխազաց և ալանաց ի Սրբոյն Գրիգորե

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մկրտութիւն հայոց, վրաց, աբխազաց եւ ալանաց ի Սրբոյն Գրիգորէ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մառ Ն. Յ. Մկրտութիւն հայոց, վրաց, աբխազաց եւ ալանաց ի Սրբոյն Գրիգորէ: 'Ի ռուս հրատարակութենէ, կատարելոյ ըստ արաբերէն օրինակի յուսուցչապետ Նիկողայոսէ Մառ. Թարգմանեաց 'ի հայ միաբան Ս. Էջմիածնի Յուսիկ արքեպիսկոպոս. (Արտատպեալ «յԱրարատ» ամսագրէ). - 'Ի Վաղարշապատ, 1911, տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի: Շապիկը դարչնագույն ստվար թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Մեծապատիւ պարոն Յովհաննէս Թումանեանին թարգմանչից յ8 սեպտեմ. 1915. Ս. Էջմիածին»: Էջ 33-ի ներքևի լուսանցքում և վերջին էջ 139-ի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կտրտված են միայն 133-139 էջերը: Կռնակի ներքևի մասը մաշված է: Հեղինակ՝  Մառ Ն. Յ. Թարգմանիչ՝  Հուսիկ արքեպիսկոպոս Էջ՝  /2/, 139 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911 Լայնություն (սմ)՝  16,7 Երկարություն (սմ)՝  25 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/101-2