Մոնղոլական շրջանի հայ դիվանագիտական պատմությունից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ բաղկացուցիչ, կոշտ, եզրավոր: Արմատը մուգ մոխրագույն գործվածք: Կողերին քաշված է մոխրագույն, սև, մուգ բալագույն անկանոն նախշերով մարմարի մակերես հիշեցնող կավճապատ թուղթ: Ֆորզացը դատարկ է մուգ ցորենագույն: Բացված անվանաթերթի աջ և ձախ կողմերում գրքի տվյալներն են՝ հայերեն ու ռուսերեն: Գրքում կա մեկ ներդիր լուսանկար: Բացված անվանաթերթին՝ հեղինակի ընծայագիրը: Հեղինակ՝  Աշոտ Գալստյան Էջ՝  86 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1945թ. Չափս՝  14,6x20,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1243