Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է գյուղի ծայրամաս, ձախից՝ մի փոքր անտառ՝ ծածկված գորշ երկնագույն ձյունով, բարակ, սլացիկ մատղաշ ծառերով, սակավաթիվ դեղնա-դարչնագույն տերևներով: Աջից՝ երկու կեչիների ամուր բների հետևում, մանր երկու մարդկային ֆիգուրներ են ողջ հասակով՝ երկնագույն, դարչնագույն սպորտային հագուստներով: Կա մի դահուկորդ ու աղջիկ՝ մուգ կապույտ վերարկուով: Նրանց հետևում՝ ճանապարհի երկայնքով, փոքր, գորշ շագանակագույն տնակներն են՝ սպիտակ մաքուր ձյունով ծածկված կտուրներով, շարք կազմած, թեքված ցածր ցանկապատերի հետևում բարձր ծառերի՝ սուր, ճկուն տերևներով և մուգ դարչնագույն խունացած տերևներով ֆոնի վրա: Վերևում գորշ երկնագույն երկինքն է:
Հեղինակ՝ Նալբանդյան Դմիտրի ԱրկադևիչՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-128