Մովսես Արազի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կրկնակի, փափուկ: Բաց մոխրագույն սուպերշապիկի դիմային երեսին նախշազարդ անկյուններով ուղղանկյուն շրջանակի մեջ կաթնագույն ֆոնին շագանակագույն գլխատառերով գրված են գրքի տվյալները: Կողի կենտրոնում կաթնագույն նախշազարդ է: Շուրջստվարաթղթյա կաթնագույն շապիկին կարմիր գլխատառերով գրքի անվանումն է, սևով՝ հեղինակի անունն ու հրատարակչության տվյալները: Վերևում կարմիր զարդագոտի է, որը շարունակվում է կողին և հետևի շապիկին: Նախանվանաթերթին հրատ. խորհրդանիշն է, բացված անվանաթերթին՝ գրքի տվյալներն են ռուսերեն և հայերեն: Ճակատանկարը Մովսես Արազու լուսանկարն է: Հեղինակ՝  Գ. Ստեփանյան Էջ՝  119 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1954թ. Լայնություն (սմ)՝  11,2 Երկարություն (սմ)՝  16,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 9389/1