Մովսես Խորենացու Հայկական պատմություն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մովսես Խորենացվո Հայկական պատմութիւն Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մովսես Խորենացի. Մովսես Խորենացվո Հայկական պատմութիւն. Աշխարհաբար թարգմանեց և լուսաբանեց Խորեն ծ.վ. Ստեփանե. - ՍՊբ, 1889, տպարան Ի. Ն. Սկորոխոդովի: Կազմը նոր է՝ մուգ կապույտ մաշկալաթից: Կռնակը նույնպես նոր է՝ մուգ դարչնագույն սոսնձալաթից: Լրացուցիչ էջ Է-ի վերևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Առաջին էջագրության էջեր Թ, ԺԳ-ԺԶ, ԺԼ, ԻԲ, ԼԸ, ԽԴ, ՀԴ և եկրորդ էջագրության էջեր 5-6, 12 կան նշումներ, որոնց պատկանելը Հովհ. Թումանյանին անորոշ է: Գիրքը վերականգնված է, պակասավոր՝ չկան տիտղոսաթերթը, սկիզբը՝ մինչև Զ էջը և վերջը՝ սկսած էջ 223-ից: Հեղինակ՝  Մովսես Խորենացի Էջ՝  (Ա-ՄԲ), 351, 328 Նյութը՝  թուղթ, մաշկալաթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1889 Լայնություն (սմ)՝  12,2 Երկարություն (սմ)՝  17,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/410