Մոր ձեռքերը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Ֆորմատը՝ ուղղանկյունաձև Կոլորիտը՝ մուգ կանաչ Նկարի կենտրոնում, աթոռի վրա նստած է տարազ հագած մի կին ձեռքերը դեպի կողերը բացած: Կնոջից ձախ դրված է ճախարակ, սանդերք, իլիկ, կարի մեքենա, սալայով բուրդ, փոքրիկ պահարան վրեն գեւլպաներ, գլխաշոր և սրբիչ: Հետին պլանում դազգահ է, որի վրա կիսագործ գորգ է, սեղան՝ ուտեստներով: Աջ կողմում երեխայի օրորոց է, սնդուկ, տարբեր տեսակի բանջարեղեն, կուլա, կճուճ, ծառի ճյուղից կախված խնոցի, մրգերով սալա, թեյի պարագաներով, սեղան, շորեր: Հեղինակ՝  Համբարձումյան Հովհաննես Մարկոսի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1975թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Լայնություն (սմ)՝  80 Բարձրություն (սմ)՝  50 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1316 Հիմնական հաշվառանիշ՝  1316