Մուշեղ Թումանյան. բացիկ եղբորը` Արտավազդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ (փոստային) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մուշեղ Թումանյանի բացիկը եղբորը` Արտավազդին, Պետերբուրգ - Մոսկվա, 28 սեպտեմբերի, 1913 թ.: Ինքնագիր: Ձեռագիրը գրված է փոստային բացիկի վրա սև թանաքով` 25 տող: Սկսվում է. «Արտիկ ջան, ճիշտն ասած ես» տողով, ավարտվում. «նամակ շուտ-շուտ ու պարզ գրի. համբույրներով Մուշեղ» տողով: Վայրը և տարեթիվը գրված է վերևի մասում հակառակ ուղղությամբ. «ՍՊբ, 1913, սեպտ.28»: Հասցեն և հասցեատերը գրված են բացիկի երեսին ռուսերեն: Հեղինակ՝  Մուշեղ Թումանյան Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  14 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  937/43