Մուշեղ Թումանյան. բացիկ հորը` Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ (փոստային) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մուշեղ Թումանյանի բացիկը հորը` Հովհաննես Թումանյանին, Թիֆլիս - Աբասթուման, 18 սեպտեմբերի, 1902 թ.: Ինքնագիր: Կավճապատ թղթից բացիկի վրա ձախ կողմում ոճավորված օվալ շրջանակի մեջ Ա. Ս. Պուշկինի գունավոր դիմանկարն է,: Ձեռագիրը գրված է բացիկի ձախ մասում, հայերեն, սև թանաքով, 7 տող: Սկսվում է. «Սիրելի հայրիկ !» տողով, վերջանում. «սեպտ. 18. 1902 թ.» տողով: Դարձերեսին հասցեն է գրված ռուսերեն լեզվով: Հեղինակ՝  Մուշեղ Թումանյան Նյութը՝  Կավճապատ թուղթ, սև թանաք Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  14 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1291