Մուշեղ Թումանյան. բացիկ մորը` Օլգա Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մուշեղ Թումանյանի բացիկը մորը` Օլգա Թումանյանին, Պետրովսկ - Թիֆլիս, 2 սեպտեմբերի, 1910 թ.: Ինքնագիր: Բացիկի վրա գեղեցիկ բնանկար է` Ա. Մորիսեյի «Իրիկնային լռություն» նկարի վերատպություն: Ձեռագիրը գրված է սև մատիտով: Հասցեն ռուսերեն, բուն նյութը հայերեն, 11 տող: Առաջին տող - «Սիրելի մայրիկ!», վերջին տող. «Պետրովսկ»: Թվագրված է բացիկի ամենավերևի մասում.«1910, 2 սեպ.»: Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  14 Նյութը՝  Ստվարաթուղթ, սև մատիտ Հեղինակ՝  Մուշեղ Թումանյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  937/3