Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Բացիկ (փոստային)
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Մուշեղ Թումանյանի բացիկը Անուշին, Պետերբուրգ - Թիֆլիս, 11 հոկտեմբերի, 1910 թ.: Ինքնագիր: Ստվար թղթից բացիկի վրա ձմեռային բնապատկեր է` Ա. Մազուրինի «Մոսկվայի մերձակայքում» նկարի վերատպությունը: Ձեռագիրը գրված է սև թանաքով, հասցեն` ռուսերեն, բուն նյութը հայերեն` 17 տող: Առաջին տող -«Սիրելի Անուշ !», վերջին տող - «...հասցեն. Բարևներով ու համբույրներով Մուշեղ»: Թվագրումը բացիկի վերևում` «ՍՊբ, հոկտ. 11ը, 1910»:
Հեղինակ՝ Մուշեղ ԹումանյանՆյութը՝ Թուղթ, սև թանաքԼայնություն (սմ)՝ 9Երկարություն (սմ)՝ 14Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1910Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
937/7