Մուշեղ Թումանյան. բացիկ քրոջը` Նվարդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ (փոստային) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մուշեղ Թումանյանի բացիկը քրոջը` Նվարդին, Պետերբուրգ - Թիֆլիս, 5 մարտի, 1914 թ.: Ինքնագիր: Ձեռագիրը գրված է փոստային բացիկի վրա սև թանաքով, 25 տող: Սկսվում է. «Նւարդ ջան, ստացա փետրվարի» տողով, ավարտվում. «Էսօր ու երեկ շարունակ անձրև է գալի, ցեխ է» տողով: Վայրը և տարեթիվը գրված է տեքստի կողային լուսանցքում, ևս 2 տող վերևի բաց հատվածում հակառակ ուղղությամբ: Հասցեն և հասցեատերը գրված են բացիկի երեսին ռուսերեն: Հեղինակ՝  Մուշեղ Թումանյան Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  14 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  937/48