Մուշեղ Թումանյան. բացիկ քրոջը` Նվարդին

Մուշեղ Թումանյան. բացիկ քրոջը` Նվարդին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ (փոստային) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մուշեղ Թումանյանի բացիկը քրոջը` Նվարդին, Քոլագերան - Դսեղ, 18 հուլիսի, 1909 թ.: Ինքնագիր: Ստվար թղթից բացիկի վրա լուսանկարիչ Ա. Անանովի «Մանգլիս. բարձունք դեպի Պիսարսկայա պուրակ» նկարն է: Ձեռագիրը գրված է խամրած սև թանաքով, հասցեն ռուսերեն, բուն նյութը հայերեն, 17 տող: Առաջին տող - «Ս. Նունիկ! ամսի 16-ին հասանք (ես, Արփենիկն,», վերջին տող - «Ինձ Թիֆլիզ կը գրեք, Մուշեղ»: Բացիկի վերևի հատվածում մի քանի տող հետգրություններ կան, որոնք արված են հակառակ ուղղությամբ: Հեղինակ՝  Մուշեղ Թումանյան Նյութը՝  Թուղթ, սև թանաք Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  14 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  937/28