Մուշեղ Թումանյան. նամակ եղբորը` Արտավազդ Թումանյանին

Մուշեղ Թումանյան. նամակ եղբորը` Արտավազդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մուշեղ Թումանյանի նամակը եղբորը` Արտավազդին, Թիֆլիս - Ջուլֆա, 29 դեկտեմբերի, 1915 թ.: Ինքնագիր: Ձեռագիրը գրված է երկծալ տողանի թղթի 3 էջերին, սև թանաքով: Առաջին էջ - 18 տող, 2-րդ էջ - 20 տող, 3-րդ էջ - 19 տող: Նամակը սկսվում է. «Արտիկ ջան.» տողով, ավարտվում. «Թիֆլիզ. 1915 29/XII» տողով: Նամակին կից նաև ծրարն է, որի վրա հասցեն և ստացողը գրված է ռուսերեն: Հեղինակ՝  Մուշեղ Թումանյան Լայնություն (սմ)՝  նամակը - 12,9, ծրարը - 11,6 Երկարություն (սմ)՝  նամակը - 20,8, ծրարը - 14 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  937/58