Մուշեղ Թումանյան. նամակ ընտանիքին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մուշեղ Թումանյանի նամակը ընտանիքին, Դիադին - Թիֆլիս, 12 փետրվարի, 1915 թ.: Ինքնագիր: Նամակի սկիզբը չի պահպանվել: Պահպանված ձեռագիրը գրված է տողանի թղթի 2 էջերին քիմիական մատիտով: Առաջին էջ - 20 տող, 2-րդ էջ - 16 տող: Նամակը սկսվում է. «խառն է, մի ինչ որ գործ են յանձնել» տողով, ավարտվում. «Դեհ, առ այժմ ցը, համբույրներով Մուշեղ» տողով: Վերջում վայրն է ու թվագրված է. «Դիադին, 1915 II/12»: Հեղինակ՝  Մուշեղ Թումանյան Լայնություն (սմ)՝  13,7 Երկարություն (սմ)՝  21,4 Նյութը՝  թուղթ, քիմիական մատիտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  937/52