Մուսա լեռան հերոսամարտի 18 նահատակների շիրիմները ամփոփող փոքրիկ դագաղերը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Տեսարան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են Մուսա լեռան գոյամարտի 18 նահատակների շիրիմներն ամփոփող փոքրիկ դագաղիկներ՝ դրված բարձր պատվանդանի վրա: Պատվանդանի ներքևում՝ տախտակի վրա, սպիտակ տառերով գրված է՝ «Մահ իմացյալ Անմահություն է», իսկ դագաղների վրա՝ հերոսների անուն-ազգանունները: 1939թ.-ին, կրկին արգելված լինելով դուրս գալ Մուսա լեռից, բնակչությունը 18 նահատակների գերեզմաններից մի-մի բուռ հող է վերցնում և փոքրիկ դագաղիկների մեջ ամփոփելով՝ իր հետ տանում Այնճար: Այնճարում յուրաքանչյուր տարի, գոյամարտի տարելիցը նշելով, նրանք հանդիսավորությամբ ի ցույց են դնում դագաղները: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Այնճար Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939թ․ Լայնություն (սմ)՝  12.5 Բարձրություն (սմ)՝  9 Նվիրատու՝  Պետրոս Կիրակոսի Քեսաբլյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5568/1 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-256