Մուսալեռցիները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են հինգ մուսալեռցի տղամարդ: Առաջին ծերունին գլխաբաց է, ձեռքը դրել է ծնկին և բռնել է գլխարկը: Նրա կողքին նստած է մեկ այլ ծերունի՝ ձեռքերը առջևում խաչած: Նրա կողքին նստած է ձեռնափայտը բռնած մի ծերունի, որը մի ձեռքը դրել է ծնկին: Չորրորդ ծերունին վերարկուով է, գլխին գլխարկ կա, բռնել է կեռ գլխիկով ձեռնափայտ, նրա կողքին մեկ այլ ծերունի է՝ ձեռքերը ծնկներին դրած, գլխաբաց: Բոլորի հագին քաղաքացիական հագուստ է: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  8 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հաջի Հաբիբլի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  5.7 Նվիրատու՝  Եղիսաբեթ Իսկանդարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5566/1 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-254