Մուսալեռցիները Բեյրութի կայարանում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է մուսալեռցի հինգ երիտասարդ, որոնք նկարվել են Բեյրութի կայարանում 1946թ․ հայրենադարձության օրերին։ Նրանց հետևում կայարանի շենքն է և բազում մարդիկ՝ բեռներով, ծղոտե պայուսակներով։ Երիտասարդները եվրոպական հագուստներով են, բաց գույնի կիսաթև վերնաշապիկներով։ Աջից առաջինը ճտքավոր կոշիկներով է, երրորդը՝ կարճ տաբատով, ձախից առաջին երկուսը՝ փափախով։ Նրանց աջ ձեռքերին կապած են համարակալած թևկապերը։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  14 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բեյրութ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1946թ․ Բարձրություն (սմ)՝  9 Նվիրատու՝  Կարապետ Մովսեսի Խալուլյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5581/28 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-269