Մտերմական խորհուրդներ պատանիներին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մտերմական խորհուրդներ պատանիներին Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Բժ. Ա. Բուդուղեան. Մտերմական խորհուրդներ պատանիներին. - Ս. - Պետերբուրգ, 1904, «Պուշկինեան տպարան»: Շապիկը բաց մոխրագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի մասում կա «Амликъ Туманянъ» դրոշմակնիքը մանուշայագույն թանաքով: Նույն դրոշմակնիքը կա նաև տիտղոսաթերթի վերևի մասում, իսկ ներքևի մասում՝ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ թեթև մաշված: Հեղինակ՝  Բուդուղյան Ա. Էջ՝  92 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904 Լայնություն (սմ)՝  13,6 Երկարություն (սմ)՝  20,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/920