Մտքեր.խոհեր, դեմքեր

Մտքեր.խոհեր, դեմքեր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մտքեր, խոհեր, դէմքեր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գր. Չալխուշեան. Մտքեր, խոհեր, դէմքեր. Մարաբաների ազատութեան գործի օգտին. - Թիֆլիս, 1914, էլեքտր. տպարան «Էպօխա», Մուզեյսկի N8: Շապիկը բաց հարդագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Տաղանդաւոր բանաստեղծին, լաւ հային և հայագետ մարդուն՝ Յ. Թումանեանին նրա երկրպագուից 19 փետր. 1915»: Վերջին էջ 280-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Կազմերեսների եզրերը թեթև մաշված են: Հեղինակ՝  Չալխուշյան Գր. Էջ՝  (Ա-Դ), 280 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Լայնություն (սմ)՝  15,7 Երկարություն (սմ)՝  23 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/20