Մրգահաս

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջստվարաթղթյա, եզրավոր, ցորնագույն: Կազմին Մ.Սարյանի աշխատանքն է՝ Հայաստանը բնորոշող բնապատկեր /1932/, որի կենտրոնում գեղագիր տառերով տպված է գրքի վերնագիրը: Կազմի վերին եզրին կապույտ գլխատառերով տպված է հեղինակի անունը, ստորին եզրին՝ հրատարակչությունը, տեղը և թիվը: Գրքի կողին ևս կապույտ տառերով տպված է հեղինակի անունը: Կազմի հետևի երեսը շրջանակված է կապույտ, նեղ եզրագծերով, որի ներսում՝ ստորին եզրի ձախ անկյունում, ռուսերեն, կապույտ տառերով տպված են գրքի մատենագիտական տվյալները: Անվանաթերթին ևս, կարմիր եզրագծերով ուղղանկյան ներսում, կարմիր և սև տառերով տպված են գրքի մատենագիտական տվյալները: Ճակատանկարը Մ.Սարյանի գծանկար աշխատանքը՝ «Գուրգեն Մահարու դիմանկարը» և ստորագրության ֆաքսիմիլեն: Ֆորզացը գունավոր՝ կարմիր և դեղին գույնով նկարված սարեր, քաղաքի և գյուղի աշխատանքը բնորոշող պատկերներ՝ արդյունաբերական գործարան և հողը հերկող գյուղացին /սև և գորշ գույն/: Տիտղոսաթերթին՝ Գեղամ Աֆրիկյանի ինքնագիրը: Հեղինակ՝  Գուրգեն Մահարի Էջ՝  314 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1933թ. Չափս՝  14,2x20,1 Նկարիչ-Ձևավորող՝  Մ. Սարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3227