Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Մրրկի սուրբը
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Ա. Ահարոնեան. Մրրկի սուրբը. - Թիֆլիս, 1903, արագատիպ տպարան Մ. Մարտիրոսեանցի: Շապիկը բաց մոխրագույն - կանաչավուն երանգով կոշտ թղթից է: Առաջին կազմերեսի ձախ կողմում պատկերված է սև բուսանախշ, տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսի աջ կողմում նույնպես սև բուսանախշ է պատկերված և տպագրված է հրատարակչի ազդագիրը: Գիրքը սկսվում է անվանաթերթով, որի ներքևի աջ մասում, նաև վերջին էջ 345-ի ներքևի լուսանցքում ու դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Անվանաթերթին հաջորդող տիտղոսաթերթի ներքևի աջ մասում Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքն է, իսկ վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Մեր սիրելի բանաստեղծ Յովհաննեսին հեղինակից. Հոկտեմբեր, 1903»: Կռնակը բացակայում է, գիրքն ամբողջովին մասնատված է:
Հեղինակ՝ Ահարոնյան Ա.Էջ՝ 345Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1903Լայնություն (սմ)՝ 12,5Երկարություն (սմ)՝ 19,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/367