Յապոնական հեքիաթներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Եապօնական հէքիաթներ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Եապօնական հէքիաթներ: I. Ձկնորս Ուրաշիման; II - Մի սպանիր; III - Պարտքը տալով՝ մեղքը լալով; IV - Անառիկ ամրոց; V - Երջանկութեան նաւը. Թարգմանեց Գրիգոր Շահբուդաղեան, նախկին ուսուցիչ Ներսիսեան դպրոցի. - Թիֆլիզ, 1910, տպարան «Հերմէս»: Շապիկը բաց կանաչ ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերևի մասում՝ սև թանաքով ընծայագիր՝ «Իւր վաղեմի բարեացակամ շնորհունակ բանաստեղծ սիրելի Յովհաննէս Թումանեանին թարգմանչից: 1911 թ. ապրիլի 16.»: Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը կա նաև էջ 53-ի ներքևի լուսանցքում: Էջեր 25-54 չեն կտրտված: Կազմերեսները խունացած են: Թարգմանիչ՝  Շահբուդաղյան Գր. Էջ՝  54 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 Լայնություն (սմ)՝  12,7 Երկարություն (սմ)՝  19,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/677