«Յերկեր» /Պոեմներ, բանաստեղծություններ, թարգմանութ...
«Յերկեր» /Պոեմներ, բանաստեղծություններ, թարգմանություններ, արձակ երկեր/
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կապույտ կազմով, աստղեր պատկերված ֆորզացներով:
Գրքում ամփոփված են Չարենցի
ստեղծագործության տարբեր
շրջանների համար բնորոշ երկեր:
Զետեղված է մոսկովյան
հրատարակության (1922) I հատորի
գործերի մեկ քառորդը: Ամփոփված
է այն ամենը, որ կազմում է
հեղինակի ստեղծագործական
այնպիսի լիակատար պատկերը:
Գործերը տպագրված են
ժամանակագրական կարգով,
կազմելով երեք հիմնական
բաժիններ: Զետեղված են մի շարք
անտիպ բանաստեղծություններ,
(գրված 1929-1930թթ.) որոնք
ժամանակին մտցված չեն եղել
«Էպիքական լուսաբաց»-ի մեջ:
Ֆորզացի դարձերեսին Ս.Հարությունյանի մակագրությունն է. «Եղիշե Չարենցի տուն-թանգարանին. Եղ.Չարենցի «Երկերի» այս օրինակը գրքի տիրաժի առաջին օրինակն է: Չարենցին հանդիպեցի փողոցում, վերին աստիճանի էլեգանտ հագնված, ամբողջությամբ արտաքուստ նորոգված: Մեծ նոր շլյապան, մակինտոշ վերարկուն անսովոր տեսք էին տվել նրան...»:
Տիտղոսաթերթին ՉՏԹ կնիքն է:
Հեղինակ՝ Եղիշե ՉարենցՆյութը՝ ստվարաթուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1683 165
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖԳ ՀՖ 4426