«Յերկեր» /Պոեմներ, բանաստեղծություններ, թարգմանություններ, արձակ երկեր/

«Յերկեր» /Պոեմներ, բանաստեղծություններ, թարգմանություններ, արձակ երկեր/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ֆորզացին նախորդող թերթին մակագրություն է. «Չարենցի անվան տուն-թանգարանին եմ նվիրում մեծ բանաստեղծ Չարենցի այս տառապած ժողովածուն... Հայրիյան Մ.Թ. 25.II-1978 Երեւան»: Ժողովածուի այս հատորում ամփոփված են Չարենցի ստեղծագործության տարբեր շրջանների համար բնորոշ երկեր: Զետեղված է մոսկովյան հրատարակության (1922) I հատորի գործերի մեկ քառորդը: Ամփոփված է այն ամենը, որ կազմում է հեղինակի ստեղծագործական այնպիսի լիակատար պատկերը: Գործերը տպագրված են ժամանակագրական կարգով, կազմելով երեք հիմնական բաժիններ: Զետեղված են մի շարք անտիպ բանաստեղծություններ, (գրված 1929-1930թթ.) որոնք ժամանակին մտցված չեն եղել «Էպիքական լուսաբաց»-ի մեջ: Ֆորզացին հաջորդող թերթին ՉՏԹ կնիքն է եւ պետհրատի խորհրդանիշը: Հեղինակ՝  Եղիշե Չարենց Նյութը՝  ստվարաթուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1683 163 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 4424