Նազարեստան (1972)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Օխրավուն և բաց դարչնագույն կիսավերացական ֆոնին՝երկու կողմից շղթաներով կախված պղնձե հսկա թասի մեջ ծավալվող կենցաղային հորինվածք: Հատակին նույնպես հսկա փայտե շերեփ շրջված, պոչին փոքրիկ ճանճ, մյուս կողմում գլխին սկուտեղի մեջ կուժ և այլ ատրիբուտներ: Առջևում բարակ փայտերով կառուցված կամուրջ, կողքին բաց փայտե դուռ: Ետևուն կանգնած երիտասարդ կին՝ բարալիկ կազմվածքով, ձեռքում ճիպոտ: Դեպի աջ՝ կոտրած կարասի մեջ, կիսապարկած տղամարդ՝ գլխարկով, բեղերով, գոտկատեղին թուր, երկու ձեռքով բռնած երկար ճիպոտ՝ վերևում դրոշակ:Կարասի ետևում ավանակ:Շուրջը կենցաղային ատրիբուտներով միջավայր՝ վերևում արագիլ: Հեղինակ՝  Էդուարդ Արթուրի Խարազյան (1939) Նյութը՝  Նրբատախտակ,տեմպերա Ծավալ՝  84*79 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-591/4