Նախ մեռան, հետո ամուսնացան կամ կենդանի ննջեցյալներ

Նախ մեռան, հետո ամուսնացան կամ կենդանի ննջեցյալներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Նախ մեռան, յետոյ ամուսնացան կամ կենդանի ննջեցեալներ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հեղինակ՝ Մաքսիմով; թարգմանիչ՝ Գ. Աւետեան. Նախ մեռան, յետոյ ամուսնացան կամ կենդանի ննջեցեալներ: Կատակերգութիւն 2 գործողութեամբ. Յաւելված «Յուշարարի». - Թիֆլիս, 1908, տպ. Մ. Տ. Ռօտինեանցի: Շապիկը բաց կանաչավուն երանգով բարակ ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը և կենտրոնում՝ «Համլիկ Թումանեան» մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը: «Համլիկ Թումանեան» մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը կա նաև վերջին էջ 16-ի ներքևի լուսանցքում: Կազմերեսները խունացած և մասնատված են: Հեղինակ՝  Մաքսիմով Թարգմանիչ՝  Ավետյան Գ. Էջ՝  16 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  15,8 Երկարություն (սմ)՝  23 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/642