Նախագիծ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Բնակելի և հասարակական շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Շինություններ Բնօրինակի անվանում՝  Լենինական, «Կումայրի» արգելոց, 2-րդ թաղամաս, տուն № 5-5 Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Լենինական, «Կումայրի» արգելոց, 2-րդ թաղամաս, տուն № 5-5: Կրկնակի կիրառման տների շարք, շինկազմակերպման նախագիծ: Վ-Կ 01/89, Երևան, 1989 թ.: Գիրք սպիտակ կազմով: Կազմի վերևի ձախ անկյունում առկա է ՊՄՊ ծառայության դրոշմը, իսկ ներքևում՝ Նախագծային ինստիտուտի շտամպը, բաղկացած է տիտղոսաթերթից, նախագծի կազմից, բովանդակությունից, շինաշխատանքների ծավալների ամփոփագրից, աշխատանքի իրականացման ձևերից և շինարարության մեքենայացումից, ձմռան պայմաններում շինաշխատանքների իրականացումից, շինհրապարակի էներգոռեսուրսների մատակարարումից, ժամանակավոր աշխատանքների իրականացման օրացույցային պլանից, շինանյութի և կիսաֆաբրիկատների մատակարարման և պահանջի գրաֆիկից, շինարարության օրացույցային պլանից, շինարարության համար պահանջվող մեքենաների և մեխանիզմների ցուցակից, հակահրդեհային և տեխնիկական անվտանգության միջոցառումների հիմնական ցուցումներից և տեխնիկատնտեսական ցուցանիշներից, ընդամենը՝ 16 թերթ: Հեղինակ՝  Է. Ֆրանգուլյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1989 թ. Նյութը՝  Թուղթ Չափս՝  30 x 21 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 103 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 6/402