Նախագիծ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Քրիստոնեական հավատքին առնչվող շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Շինություններ Բնօրինակի անվանում՝  Հառիճի վանքային համալիրի սբ. Գրիգոր եկեղեցուն կից կրկնահարկ մատուռ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  ՀՍՍՀ մինստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման գլխավոր վարչության նախագծային գրասենյակ: Հառիճի վանքային համալիրի սբ. Գրիգոր եկեղեցուն կից կրկնահարկ մատուռի վերանորոգման նախագիծ, գիրք 2, հատոր 1, մաս՝ ճարտարապետաշինարարական: Վ 26/84, Երևան, 1986 թ.: Գիրք բաց դարչնագույն կազմով: Կազմի վերևի ձախ անկյունում առկա է ՊՄՊ ծառայության դրոշմը, իսկ ներքևում՝ Նախագծային ինստիտուտի շտամպը: Բաղկացած է տիտղոսաթերթից, նախագծային գրասենյակի 14/11/1986 թ. ճարտ. խորհրդի արձանագրության քաղվածքից, հատորի բովանդակությունից, նախագծի կազմից, նախագծի հեղինակային խմբի կազմից, տեխնիկական վիճակի մասին ակտից, գրական աղբյուրների ցանկից, ճարտ. վերլուծությունից և համառոտ ակնարկից, տեխնիկական վիճակի նկարագրությունից, վերանորոգման նախագծի գիտա-մեթոդական հիմնավորումից, հուշարձանի վերանորոգման շինարարական աշխատանքների բացատրագրից, հուշարձանի վերանորոգման շինարարական աշխատանքների կատարման տեխնոլոգիական հաջորդականությունից, հուշարձանի վերանորոգման աշխատանքային գծագրերից, ընդամենը՝ 26 թերթ: Հեղինակ՝  Լ. Թորգոմյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986 թ. Նյութը՝  Թուղթ Չափս՝  30 x 21 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 273 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 50/122