Նախագիծ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Քրիստոնեական հավատքին առնչվող շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Շինություններ Բնօրինակի անվանում՝  Հառիճի ճարտարապետական համալիր Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  ՀՍՍՀ մինստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման գլխավոր վարչության նախագծային գրասենյակ: Հառիճի ճարտարապետական համալիրի հուշարձանների վերանորոգման, օգտագործման և բարեկարգման նախագծային աշխատանքներ, «Սրբազան ակունքի» և ջրատարի վերանորոգման նախագիծ, մաս 1-ինժեներական: Վ-26/84, Երևան, 1988 թ.: Գիրք բաց դարչնագույն կազմով: Կազմի վերևի ձախ անկյունում առկա է ՊՄՊ ծառայության դրոշմը, իսկ ներքևում՝ Նախագծային ինստիտուտի շտամպը: Բաղկացած է տիտղոսաթերթից, նախագծի կազմից, գծագրերի անվանացանկից, ընդհանուր տվյալներից, արտաքին ջրամատակարարման խողովակագծից, նյութերի մասնագրից, պայմանական նշաններից և գծագրերից, ընդամենը՝ 10 թերթ: Հեղինակ՝  Լ. Թորգոմյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1988 թ. Նյութը՝  Թուղթ Չափս՝  30 x 21 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 273 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 50/110