Նախագիծ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Քրիստոնեական հավատքին առնչվող շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Շինություններ Բնօրինակի անվանում՝  Հառիճավանքի կրկնահարկ մատուռ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  ՀՍՍՀ մինստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման գլխավոր վարչության նախագծային գրասենյակ: Հառիճավանքի կրկնահարկ մատուռի վերանորոգման նախագիծ, հատոր՝ աշխատանքի կազմակերպման նախագիծ: Երևան, 1986 թ.: Գիրք կապույտ կազմով: Կազմի վերևի ձախ անկյունում առկա է ՊՄՊ ծառայության դրոշմը, իսկ ներքևում՝ Նախագծային ինստիտուտի շտամպը: Բաղկացած է տիտղոսաթերթից, շինհրապարակի և կառուցվող շենքի մասին համառոտ տեղեկություններից, վերանորոգման աշխատանքների ծավալներից, հիմնական աշխատանքների իրականացման ձևերից և նրանց պայմաններից, շինհրապարակի էներգոռեսուրսների մատակարարումից, հիմնական շինանյութերի և շինարարական իրերի մատակարարման գրաֆիկից, շինարարական օրացուցային պլանից, ժամանակավոր աշխատանքների իրականացման օրացուցային պլանից, շինարարության համար պահանջվող մեքենաների և մեխանիզմների ցուցակից, տեխնիկա-էկոնոմիկական ցուցանիշներից և գծագրից, ընդամենը՝ 12 թերթ: Հեղինակ՝  Լ. Թորգոմյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986 թ. Նյութը՝  Թուղթ Չափս՝  30 x 21 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 273 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 50/73