Նախագիծ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Քրիստոնեական հավատքին առնչվող շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Շինություններ Բնօրինակի անվանում՝  Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղի սբ. Գևորգ եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  ՀՍՍՀ մինստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման գլխավոր վարչության նախագծային գրասենյակ: Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղի սբ. Գևորգ եկեղեցու վերանորոգման և տարածքի բարեկարգման նախագիծ, հատոր 1, գիրք 1, մաս՝ ճարտարապետա-շինարարական: Վ 07/82, Երևան, 1982 թ.: Գիրք դարչնագույն կազմով: Կազմի վերևի ձախ անկյունում առկա է ՊՄՊ ծառայության դրոշմը, իսկ ներքևում՝ Նախագծային ինստիտուտի շտամպը: Բաղկացած է տիտղոսաթերթից, գրքի բովանդակությունից, հուշարձանի տեխնիկական վիճակի վերաբերյալ ակտից, հուշարձանի ճարտարապետական ձևերի նկարագրությունից և վերլուծությունից, բացատրագրից, հուշարձանի և նրա մանրամասների լուսանկարներից /28 հատ լուսանկար/, մեկ մաքուր թերթից և գծագրերից, ընդամենը՝ 49 թերթ: Հեղինակ՝  Ա. Հ. Հովսեփյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982 թ. Նյութը՝  Թուղթ Չափս՝  30 x 21 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 288 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 65/56