Նախագիծ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Քրիստոնեական հավատքին առնչվող շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Շինություններ Բնօրինակի անվանում՝  Նախագիծ՝ Աշտարակ քաղաքի Սբ. Հովհաննես եկեղեցուն կից տնտեսական շինություններից՝ խեցեգործական մասնաշենքը որպես հանրակացարանի վերանորոգման աշխատանքների, մաս՝ 1 – շին. կազմակերպման, հատոր՝ 2: Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Գիրք սպիտակ գույնի կազմով: Բաղկացած է՝ նախագծի կազմից, բովանդակությունից, շին. աշխատանքների ծավալների ամփոփագրից, աշխատանքների իրականացման ձևերի և շինարարության մեքենայացման մասին տեղեկություններից, ձմռան պայմաններում շինարարական աշխատանքների իրականացման պլանից, շին. հրապարակի էներգոռեսուրսների մատակարարման պլանից, շինանյութերի և կիսաֆաբրիկատների մատակարարման գրաֆիկից, շինարարության օրացույցային պլաններից, ժամանակավոր աշխատանքների իրականացման օրացույցային պլանից, շինարարության համար անհրաժեշտ մեքենաների ցուցակից, հակահրդեհային և տեխնիկական անվտանգության միջոցառումների հիմնական ցուցանիշներից, տեխնիկա-տնտեսական ցուցանիշներից, ընդամենը՝ 18 թերթ տեքստից, 1 թերթ գծագրից: Նախագծի առաջին էջին առկա են հեղինակների ստորագրությունները: Կազմի վրա առկա է Նախագծային ինստիտուտի շտամպը, որի վրա առկա են ամիս ամսաթիվ, հին համարը և ստորագրություն: Հեղինակ՝  Կ. Հակոբյան, Ս. Բադալյան, Լ. Թորգոմյան, Հ. Սիմոնյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1989թ. Նյութը՝  Թուղթ Չափս՝  Լայն.՝ 21.3սմ, երկ.՝ 29.4սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 72 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 1/268