Նախագիծ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Բնակելի և հասարակական շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  Նախագիծ՝ գյուղ Տեղերի պատմական միջավայրի բարեկարգման, հատոր՝ 5 – տուն 3: Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Նախագծի կազմը՝ հատոր՝ 1 – գլխավոր հատակագիծ, հատոր՝ 2 – ճարտարապետական մանր ձևեր, հատոր՝ 3 – տուն 1, հատոր՝ 4 – տուն 2, հատոր՝ 5 – տուն 3, ալբոմ՝ 1 – ընդհանուր մաս և ճարտարապետական շինարարական մաս: Գիրք՝ բաց շագանակագույն կազմով, մի եզրը՝ կանաչ: Կազմի վրա՝ մեջտեղի մասում, կա տիտղոսաթերթ: Բաղկացած է՝ հեղինակային խմբի կազմից, նախագծի կազմից, տեխնիկա-տնտեսական ցուցանիշներից, բացատրագրից, գծագրերի ցանկից, փայտե կոնստրուկցիաների տարրերի անվանացուցակից, ընդամենը՝ 1 թերթ տեքստից, 1 թերթ գլխաթերթից, 20 թերթ գծագրից: Նախագծի առաջին էջին առկա է ստորագրություն: Կազմի վրա առկա է Նախագծային ինստիտուտի շտամպը: Հեղինակ՝  Հ. Թելումյան, Տ. Սանդոյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Նյութը՝  Թուղթ Չափս՝  Լայն.՝ 42.9 սմ, երկ.՝ 29.5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 72 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 1/465(1)