Նախագիծ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Քրիստոնեական հավատքին առնչվող շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Շինություններ Բնօրինակի անվանում՝  Նախագիծ՝ քաղաք Աշտարակի Սպիտակավոր եկեղեցու մասնակի վերանորոգման ու կոնսերվացման, մաս՝ ճարտարապետական: Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Գիրք՝ բաց շագանակագույն կազմով, մի եզրը՝ դեղնավուն: Կազմի վրա, մեջտեղի մասում՝ կա տիտղոսաթերթ: Բաղկացած է՝ նախագծի կազմից, գրքի բովանդակությունից, քաղվածքից, ակտից, հեղինակային խմբի կազմից, գրական աղբյուրների ցանկից, գրական աղբյուրներից արված քաղվածքներից, պատմական ակնարկից, տեխնիկական վիճակի նկարագրությունից, հուշարձանի մասնակի վերանորոգման նախագծի գիտամեթոդական հիմնավորումից, վերանորոգման շինարարական աշխատանքների բացատրագրից, աշխատանքների կատարման տեխնոլոգիական հաջորդականությունից, ընդամենը՝ 20 թերթ տեքստից, 21 լուսանկարից, 1 անվանաթերթից, 18 թերթ գծագրից: Նախագծի առաջին էջին առկա են հեղինակների ստորագրությունները: Կազմի վրա առկա են ամիս ամսաթիվ, հին համարը և ստորագրություն: Հեղինակ՝  Գ. Ղաֆադարյան, Է. Ֆրանգուլյան, Մ. Հակոբյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987թ. Նյութը՝  Թուղթ Չափս՝  Լայն.՝ 21 սմ, երկ.՝ 30.7 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 72 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 1/490