նախագիծ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Հուշարձան Բնօրինակի անվանում՝  Արմավիրի մարզ, գ. Տարոնիկ, Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Մեծամորի պատմամշակութային արգելավայր թանգարանի գլխավոր հատակագիծ: Գիրք՝ դարչնագույն կազմով: Կազմի վրա առկա է խունացած տիտղոսաթերթ, որի վրա գրված է՝ «ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության նախագծային գրասենյակ, Մեծամորի պատմամշակութային արգելավայր թանգարան, հատոր նո.1, գիրք նո.2 մաս ճարտարապետա-շինարարական, գլխավոր հատակագիծ, ք. Երևան-1980 թ.»: Բաղկացած է՝ տիտղոսաթերթ՝ 1 թերթ, անվանացանկ՝ 1 թերթ, բացատրագիր՝ 2 թերթ, ռուսերեն լեզվով բացատրագիր՝ 2 թերթ, 8 թերթ ծալված գծագիր, ընդամենը՝ 14 թերթ: 1-ին գծագրի գծագրական շտամպի վրա գրված է՝ 1. Այցելուների շարժման գրաֆիկ 2. Պեղումների ենթակա տարածքի տեղադրում, գծագրի չափսերը բացված՝ լայն. 85 սմ, երկ. 58 սմ, 2-րդ գծագրի գծագրական շտամպի վրա գրված է՝ գլխավոր հատակագիծ, ջրաոռոգման ցանցի, գետնուղու, դրենաժի և ջրհավաք ջրանցքի նշահարում, գծագրի չափսերը բացված՝ լայն. 85 սմ, երկ. 59 սմ, 3-րդ գծագրի գծագրական շտամպի վրա գրված է՝ բարեկարգման նախագիծ 1. Հետիոտն ճանապարհ կտրվածք 2. Մետաղական աստիճան 3. Նստարաններ և մանրամասներ, գծագրի չափսերը բացված՝ լայն. 59 սմ, երկ. 43 սմ, 4-րդ գծագրի գծագրական շտամպի վրա գրված է՝ կանաչապատում, գծագրի չափսերը բացված՝ լայն. 89 սմ, երկ. 58 սմ, 5-րդ գծագրի գծագրական շտամպի վրա գրված է՝ կոյուղու և ջրամատակարարման ցանց, գծագրի չափսերը բացված՝ լայն. 87 սմ, երկ. 58 սմ, 6-րդ գծագրի գծագրական շտամպի վրա գրված է՝ կոյուղու երկայնական պրոֆիլ, գծագրի չափսերը բացված՝ լայն. 130 սմ, երկ. 44 սմ, 7-րդ գծագրի գծագրական շտամպի վրա գրված է՝ արտաքին ջրագիծ, գծագրի չափսերը բացված՝ լայն. 140 սմ, երկ. 43 սմ, 8-րդ գծագրի գծագրական շտամպի վրա գրված է՝ գլխավոր հատակագիծ Մ 1:10000, գծագրի չափսերը բացված՝ լայն. 89 սմ, երկ. 59 սմ: Կազմի վերևի ձախ անկյունում առկա են ՊՄՊ ծառայության դրոշմն ու ծածկագիրը, իսկ ներքևի աջ անկյունում՝ Նախագծային ինստիտուտի դրոշմը, հին համարը, ամսաթիվը: Տիտղոսաթերթի վրա առկա են Թ. Գևորգյանի, Հ. Թելումյանի, Տ. Սանդոյանի ստորագրությունները։ Հեղինակ՝  Տ. Սանդոյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980 թ. Նյութը՝  թուղթ /կազմը՝ ստվարաթուղթ/ Չափս՝  լայն. 20.5 սմ, երկ. 29 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 322 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 72/1