Նախագիծ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Հուշարձան Բնօրինակի անվանում՝  Նախագիծ` Մասիսի շրջան, գ. Ղուկասավան 19-րդ դ. եռանավ բազիլիկ եկեղեցի վերականգնման- վերստեղծման աշխատանքների Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Նախագիծ` Մասիսի շրջան, գ. Ղուկասավան 19-րդ դ. եռանավ բազիլիկ եկեղեցի վերականգնման- վերստեղծման, մաս` նախագծման առաջադրանք- նախահաշիվ, հատոր 1, գիրք 1: Գիրք`սպիտակ, խունացած կազմով: Կազմի վրա գրված է «ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության նախագծային ինստիտուտ, Ղուկասավան գյուղ 19-րդ դարի բազիլիկ եկեղեցի, Վ-104/90, Մասիսի շրջան, Ղուկասավան գյ. 19-րդ դ. եռանավ բազիլիկ եկեղեցու վերականգնման վերստեղծման նախագիծ, մաս` նախագծման առաջադրանք- նախահաշիվ, հատոր 1, գիրք 1, Երևան 1990թ»: Բաղկացած է տիտղոսաթերթ 1 թերթ, բովանդակություն 1 թերթ, թուլտվություն 1 թերթ, գրություն 1 թերթ, առաջադրանք 1 թերթ, աշխատանքային պլանի որոշման ակտ 6 թերթ, առաջադրանք/ձեռագիր/ 4 թերթ, նախահաշիվ 7 թերթ, գծագիր 1 թերթ, տպագրված 8 լուսանկար, ընդամենը`29 թերթ: Կազմի վերևի ձախ անկյունում առկա են ՊՄՊ ծառայության դրոշմն ու ծածկագիրը, իսկ ներքևում` Նախագծային ինստիտուտի դրոշմը, հին համարը, ամսաթիվ և ստորագրություն, տիտղոսաթերթի վրա առկա են ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության նախագծային գրասենյակի կնիքը և վարչության պետ Լ. Բարսեղյանի ստորագրությունը, Նախագծային գրասենյակի կնիքը և Կ. Հակոբյանի,Ս. Բադալյանի, Ա. Բադիշյանի ստորագրությունները: Հեղինակ՝  Ա. Բադիշյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1990թ. Նյութը՝  թուղթ Լայնություն (սմ)՝  20.5 Երկարություն (սմ)՝  30 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 270 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 47/17