Նախագիծ-նախահաշիվ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Քրիստոնեական հավատքին առնչվող շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Շինություններ Բնօրինակի անվանում՝  Արթիկի շրջան, Վարդաքարի 20-րդ դ. եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Արթիկի շրջան, Վարդաքարի 20-րդ դ. եկեղեցի: Վերականգնման և տարածքի բարեկարգման նախագծային աշխատանքներ, մաս՝ նախագծման նախահաշիվ, հատոր 1, գիրք 1: Վ 100/90, Երևան, 1990 թ.: Գիրք սպիտակ կազմով: Կազմի վերևի ձախ անկյունում առկա է ՊՄՊ ծառայության դրոշմը, իսկ ներքևում՝ Նախագծային ինստիտուտի շտամպը: Բաղկացած է տիտղոսաթերթից, բովանդակությունից, պատմության և մշակույթի ուսումնասիրման թույլտվությունից, պլանային առաջադրանքից, հեղինակային խմբի հրամանի պատճենից, հուշարձանի տեխնիկական վիճակի ակտից, տարածքի բարեկարգման պլանից, նախագծային աշխատանքների առաջադրանքից, նախահաշվից, հավաք-նախահաշվից, ծավալների հաշվարկից և գծագրերից, ընդամենը՝ 26 թերթ: Հեղինակ՝  Ս. Սարոյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1990 թ. Նյութը՝  Թուղթ Չափս՝  30 x 21 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 273 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 50/34