Թեմա՝
Կառույցներ / ճարտարապետական նյութեր
Ենթաթեմա՝
Կոթողներ
Տեսակ/ժանր՝
Հուշարձան
Բնօրինակի անվանում՝
Արմավիրի մարզ, գ. Տարոնիկ, Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Մեծամորի պատմահնագիտական արգելավայր թանգարան մուտքային մասի բարեկարգման նախագիծ: Գիրք՝ խունացած կազմով: Կազմի վրա առկա է խունացած տիտղոսաթերթ, որի վրա գրված է՝ «ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության նախագծային գրասենյակ, Մեծամորի պատմահնագիտական արգելավայր թանգարան, մուտքային մասի բարեկարգման նախագիծ, նախահաշիվ, ճարտարապետա-շինարարական մաս կանաչապատում, ք. Երևան 1984 թ.»: Բաղկացած է՝ տիտղոսաթերթ՝ 1 թերթ, մուտքային մասի բարեկարգման և կանաչապատման աշխատանքների նախահաշիվ՝ 2 թերթ, հեղինակային հսկողություն՝ 1 թերթ, մուտքային մասի բարեկարգման աշխատանքների նախահաշիվ՝ 4 թերթ, մուտքային մասի կանաչապատման աշխատանքների նախահաշիվ՝ 3 թերթ, մուտքային մասի բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ձեռագիր նախահաշիվ՝ 2 թերթ, մուտքային մասի բարեկարգման աշխատանքների ձեռագիր նախահաշիվ՝ 8 թերթ, մուտքային մասի կանաչապատման աշխատանքների ձեռագիր նախահաշիվ՝ 7 թերթ, 2 թերթ ծալված գծագիր, ընդամենը՝ 30 թերթ: 1-ին գծագրի գծագրական շտամպի վրա գրված է՝ մուտքային մասի բարեկարգում, գլխավոր հատակագիծ, նշահարման հատակագիծմ կտրվածքներ 1-1, 2-2, 3-3 նստարանաի նախ., գծագրի չափսերը բացված՝ լայն. 88 սմ, երկ. 60 սմ, 2-րդ գծագրի գծագրական շտամպի վրա գրված է՝ Դենդրոպարկի ուղղահայաց հատակագիծ, գծագրի չափսերը բացված՝ լայն. 116 սմ, երկ. 59 սմ: Կազմի վերևի ձախ անկյունում առկա են ՊՄՊ ծառայության դրոշմն ու ծածկագիրը, իսկ ներքևի աջ անկյունում՝ Նախագծային ինստիտուտի դրոշմը, հին համարը, ամսաթիվը: Տիտղոսաթերթի վրա առկա է նախագծային գրասենյակի կնիքը և Գ. Ղաֆադարյանի, Տ. Սանդոյանի ստորագրությունները։
Հեղինակ՝ Տ. ՍանդոյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ Հայաստան, ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1984 թ.Նյութը՝ թուղթ /կազմը՝ ստվարաթուղթ/Չափս՝ լայն.՝ 21, երկ. 29Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 322
Բաժնեհաշվառանիշ՝
ՆՆ 72/9