Նախահաշիվ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Քրիստոնեական հավատքին առնչվող շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Շինություններ Բնօրինակի անվանում՝  Արթիկի շրջան, Հառիճավանք, սբ. Աստվածածին եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  ՀՍՍՀ մինստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման գլխավոր վարչության նախագծային գրասենյակ: Նախահաշիվ Արթիկի շրջանի Հառիճավանքի սբ. Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքների: Վերահաշվարկված է նոր գնացուցակներով: Երևան, 1985 թ.: Գիրք կապույտ կազմով: Կազմի վերևի ձախ անկյունում առկա է ՊՄՊ ծառայության դրոշմը, իսկ ներքևում՝ Նախագծային ինստիտուտի շտամպը: Բաղկացած է տիտղոսաթերթից, նախահաշվից, բացատրագրից, ծավալների հաշվարկից, եկեղեցու վերանորոգման համար անհրաժեշտ շինանյութի ծախսից, հեղինակային հսկողության հաշվարկից և արտադրական գործուղման ծախսերի հաշվարկից, ընդամենը՝ 22 թերթ: Հեղինակ՝  Հ. Սիմոնյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985 թ. Նյութը՝  Թուղթ Չափս՝  30 x 21 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 273 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 50/59