Նախահաշիվ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Հուշարձան Բնօրինակի անվանում՝  Բայսզի կենտրոնագմբեթ եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  ՀՍՍՀ Թալինի շրջանի Բայսզ գյուղի կենտրոնագմբեթ եկեղեցու ծածկերի վերանորոգման աշխատանքների /2 փուլ/: Կապույտ կազմով գիրք, բաղկացած 1 էջ վերնագրից, 1 էջ բացատրագրից, Թալինի շրջանի Բայսզ գյուղի եկեղեցու ծածկերի վերանորոգման նախագծային աշխատանքների նախահաշվից /7 էջ/ և ծախսերի հաշվարկից /3 էջ/: Կազմի վրա` մեջտեղի մասում, կա տիտղոսաթերթ: Առկա է առաջին էջին երկու կնիք՝ Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության, նաև՝ չորս ստորագրություն նախագծային գրասենյակի պաշտոնատար անձանց: Տիտղոսաթերթի վրա առկա է ՊԾ դրոշմը: Ընդամենը՝ 14 թերթ: Հեղինակ՝  Ա. Բադիշյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986 թ. Նյութը՝  թուղթ /կազմը՝ ստվարաթուղթ/ Չափս՝  լայն.՝ 21, երկ. 30.5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 286 Բաժնեհաշվառանիշ՝  նն 63/41