Նախահաշիվ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Մինչքրիստոնեական և ոչ քրիստոնեական պաշտամունքային շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  Նախահաշիվ՝ գյուղ Օշականի «Դիդի Կոնդ» հնավայրի հուշարձանների վերանորոգման, կոնսերվացման և տարածքի բարեկարգման նախագծային աշխատանքների: Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Գիրք՝ մոխրագույն կազմով: Կազմի վրա՝ մեջտեղի մասում, կա տիտղոսաթերթ: Բաղկացած է՝ առաջադրանքից, հուշարձանի նկարագրից, հուշարձանի նախագծային աշխատանքները ճիշտ կազմակերպելու նպատակով առաջադրված կետերից, ակտից, հավաք-նախահաշվից, նախահաշիվներից, ընդամենը՝ 52 թերթ տեքստից, 6 թերթ գծագրից: Նախահաշվի առաջին էջին առկա է Հուշարձանների պահպանության վարչության կնիքը, ստորագրություն, տասնմեկերորդ էջին առկա են Հուշարձանների պահպանության վարչության և Նախագծային գրասենյակի կնիքները, հեղինակների ստորագրությունները: Կազմի վրա առկա է Նախագծային ինստիտուտի շտամպը, որի վրա առկա են ամիս ամսաթիվ, հին համարը և ստորագրություն: Հեղինակ՝  Գ. Ղաֆադարյան, Ա. Մանասյան, Վ. Ճաղարյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985թ. Նյութը՝  Թուղթ Չափս՝  Լայն.՝ 21.9սմ, երկ.՝ 30.8սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 72 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 1/397