Նախահաշիվ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Հուշարձան Բնօրինակի անվանում՝  Երնջատափ գյուղի Աստվածընկալ վանք Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Ապարանի շրջանի Երնջատափ գյուղի Աստվածընկալ վանքի շրջակայքի փլատակների մաքրման աշխատանքների նախահաշիվ: Կապույտ կազմով գիրք, բաղկացած նախահաշվից /2 էջ/, մասնագիտական ակտից /2 էջ/ և 2 գծագրերից: Կազմի վրա` մեջտեղի մասում, կա տիտղոսաթերթ: Առկա են առաջին էջին երկու կնիք՝ Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության: Կազմի վրա առկա է Նախագծային վարչության դրոշմը, որի վրա կարդացվում են ամիս -ամսաթիվ, հին համարը և ստորագրություն: Ընդամենը՝ 9 թերթ: Հեղինակ՝  Բ. Գևորգյան, Հ. Թելումյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Նյութը՝  թուղթ /կազմը՝ ստվարաթուղթ/ Չափս՝  լայն.՝ 21, երկ. 30.5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 94 Բաժնեհաշվառանիշ՝  նն 4/31