Նախահաշիվ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Քրիստոնեական հավատքին առնչվող շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  Նախահաշիվ՝ քաղաք Աշտարակի «Կարմրավոր» ճարտարապետական հուշարձանի տերիտորիայի մուտքի ձևավորման աշխատանքների: Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Գիրք՝ բաց կանաչ գույնի կազմով, կազմի վրա՝ մեջտեղի մասում, կա սպիտակ գույնի թուղթ, որի վրա էլ՝ մեջտեղի մասում, կա տիտղոսաթերթ: Գրքի մեջ, գրքից առանձին, կան ընդհանուր 5 թերթից բաղկացած թերությունների ակտեր: Գրքում առկա գծագրերը լրացված են ռուսերեն լեզվով: Բաղկացած է՝ նախահաշվից, հաշվառքից, թերությունների ակտերից, ընդամենը՝ 11 թերթ տեքստից, 5 թերթ գծագրից: Նախահաշվի առաջին, երրորդ, վեցերորդ, ինչպես նաև՝ գրքից առանձին թերությունների ակտերի բոլոր էջերին առկա են հեղինակների ստորագրություններ: Գրքից առանձին թերությունների ակտերի վերջին էջի ետնամասում առկա է ՀՍՍՀ մինիստրների սովետին առընթեր ճարտարապետության գործերի և հուշարձանների պահպանության վարչության շտամպը, որը մասամբ ջնջված է և դժվար ընթեռնելի: Հեղինակ՝  Ս. Պետրոսյան, Է. Մ-Ադամյան, Կ. Հովհաննիսյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1958թ. Նյութը՝  Թուղթ Չափս՝  Լայն.՝ 21.6 սմ, երկ.՝ 31.3 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 72 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 1/510(1)