Նախահաշիվ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Հուշարձան Բնօրինակի անվանում՝  Արմավիրի մարզ, գ. Տարոնիկ, Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Մեծամորի պատմամշակութային արգելավայր թանգարանի շենքի արտաքին ջրամեկուսացման և փակ աշխատանքների նախահաշիվ: Գիրք՝ խունացած կազմով: Կազմի վրա առկա է խունացած տիտղոսաթերթ, որի վրա գրված է «ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության նախագծային գրասենյակ, նախահաշիվ, Մեծամորի պատմամշակութային արգելավայր թանգարանի շենքի արտաքին ջրամեկուսացման և փակ աշխատաքների, Երևան 1983 թ.»: Բաղկացած է՝ տիտղոսաթերթ 1 թերթ, նախահաշիվ 2 թերթ, ակտ 2 թերթ, հեղինակային վերահսկողության հաշվարկ 1 թերթ, արդյունքներ (ռուսերեն լեզվով) 1 թերթ, ձեռագիր ակտ 4 թերթ, ձեռագիր նախահաշիվ 7 թերթ, 1 թերթ ծալված գծագիր, որի գծագրական շտամպի վրա գրված է արտաքին ջրահեռացման համակարգ, կտրվածք Ա-Ա,1-1, տանիքի հատակագիծ կտրվածք 3-3, գծագրի չափսերը բացված՝ լայն. 60 սմ, երկ. 44 սմ, ընդամենը՝ 19 թերթ։ Հեղինակ՝  Տ. Սանդոյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983 թ․ Նյութը՝  թուղթ /կազմը՝ ստվարաթուղթ/ Չափս՝  լայն. 21 սմ, երկ. 30 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 322 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 72/78