Նախաշավիղ կրթության: Ի պետս նորավարժից: Մասն առաջին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Նախաշաւիղ կրթութեան: 'Ի պէտս նորավարժից: Մասն առաջին Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աշխատասիրեալ ի Խաչատուր Աբովեանէ. Նախաշաւիղ կրթութեան: 'Ի պէտս նորավարժից: Մասն առաջին. - Տփխիս, 1862, ի հայ տպարանի Գ. Մելքումեանց եւ Հ. Էնֆիաճեանց: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսներին սոսնձված է սև-կանաչ մարմարե մակատեսքով ողորկ թուղթ: Կռնակը և կազմի անկյունները շագանակագույն կաշվից են: Ֆորզացի վրա կա «Մ. Ջալալեանցենէ. 6. 26. 1866» սև թանաքով մակագրությունը: Առաջին տիտղոսաթերթը բաց դեղնագույն թղթից է: Առաջին կազմերեսի դարձերեսին, երկրորդ տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 93-ի դարձրերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Բոլոր էջերի բնագրերը շրջանակված են սև ուղղանկյուններով: Կազմերեսները և կռնակը խունացած են, որոշ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Աբովյան Խ. Էջ՝  /3/, 93 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1862 Լայնություն (սմ)՝  14,3 Երկարություն (սմ)՝  20 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/178